Home! Go Home!
Armenian հայ English eng
Give Now

Ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր

«Ապավեն համայնքներին» ՀԿ-ն այլ ծրագրերի հետ մեկտեղ իրականացնում է նաև գյուղական համայնքների խմելու ջրամատակարարման համակարգերի և կոյուղու ցանցերի շինարարական վերանորոգման աշխատանքներ, որը ֆինանսավորվում է Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակի կողմից:

Ծրագրի նպատակն է

Նպաստել մաքուր և անվտանգ խմելու ջրի և կոյուղու պատշաճ համակարգերի հասանելիությանը Հայաստանի գյուղական համայնքներում:

2000 թ-ից ի վեր կազմակերպությունը հաջողությամբ ավարտել և համայնքներին շահագործման է հանձնել 15 նոր կառուցված ջրամատակարարման համակարգեր և կոյուղու 3 համակարգեր: Աշխատանքները հիմնականում իրականացվել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 17 փախստականաբնակ համայնքներում:
2011 թ.-ի ընթացքում վերականգնվել և կառուցվել են 6 ջրամատակարարման համակարգեր Վայոց Ձորի մարզի 6 համայնքներում:
Ծրագրերի կայունությունը ապահովելու նպատակով համայնքներում ստեղծվել են ջրօգտագործողների համայնքային խմբեր, որոնց համար կազմակերպվել են դասընթացներ, ինչպես նաև հատկացվել են հիմնական գործիքներ ջրամատակարարման համակարգերի մասնակի վերանորոգման, շահագործման և պահպանման համար:
Ծրագիրն ապահովում է նաև գյուղական դպրոցների և բուժկետերի սանհանգույցների վերանորոգում:

Փաստաթղթեր
Պատկերասրահ