Home! Go Home!
Armenian հայ English eng
Give Now

Առողջապահական իրավունքների պաշտպանության ծրագիր

Ծրագրի նպատակն է

Բարձրացնել համայնքների իրազեկությունը իրենց առողջապահական խնդիրների և իրավունքների վերաբերյալ, վարքագծի փոփոխության եւ առողջապահական իրավունքի պաշտպանության միջոցով ՀՀ Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի 30 գյուղական համայնքներում:

Հիմնական գործունեություն

  • Գյուղերի ընտրություն ըստ սահմանված չափանիշների:
  • Հետազոտությունների անցկացում
    • վերջին երկու տարիների ընթացքում հիվանդի առողջապահական իրավունքների խախտման դեպքերի, հիմնական դեպքերի բնույթի վերաբերյալ և դրանց ազդեցությունը հիվանդի սոցիալական վիճակի վրա
    • գյուղի բնակչության իրազեկման աստիճանը պետության կողմից տրամադրվող ԱԱՊ ծրագրերի մասին:
  • Առողջապահության քաղաքականությունների մշակման նպատակով հետազոտության արդյունքների ներկայացում հանրային քննարկումների և կլոր սեղանների կազմակերպման միջոցով:
  • Առողջապահական իրավունքների վերաբերյալ ինֆորմացիոն թերթիկների տպագրում և տարածում ծրագրային գյուղերում (6000 օրինակ):
  • Տարածաշրջանային առողջապահական իրավունքների պաշտպանի գործունեության մասին տեղեկատվության տարածում:
  • Եղեգնաձորում, Իջևանում և Կապանում Թեժ Գծի ստեղծում, ապահովելով շահառուների կապը առողջապահական իրավունքների պաշտպանի հետ, բողոքների ու իրավունքների խախտման դեպքերի գրանցում և համապատասխան արձագանքում:
  • Կլոր սեղան - քննարկումների կազմակերպում բոլոր շահագրգիռ կողմերի հետ /մարզային առողջապահական մարմինների, տեղական առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքի անդամների/ եւ ծրագրի արդյունքների ներկայացում:

Ծրագիրը ֆինանսավորվում է Օքսֆամ ՄԲ կազմակերպության կողմից:

Փաստաթղթեր
Պատկերասրահ