Home! Go Home!
Armenian հայ English eng
Give Now

Աղետների ռիսկերի մասնակցային նվազեցման ծրագիր

2010 թվականի մայիսից «Ապավեն համայնքներին» ՀԿ իրականացնում է «Աղետների ռիսկերի մասնակցային նվազեցումը Հայաստանում» ծրագիրը Վայոց Ձորի մարզի 10 համայնքներում: Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության բաժնի և Օքսֆամ ՄԲ կազմակերպության կողմից:

Ծրագրի նպատակն է

Բարձրացնել տեղական համայնքների և ազգային կառույցների պատրաստվածությունը և նվազեցնել նրանց խոցելիությունը` առաջարկելով ռազմավարություններ, որոնք կհզորացնեն Հայաստանում բնական աղետների ժամանակ նրանց պատրաստվածությունը և արձագանքելու ունակությունները:

Արդյունքները

  1. Կատարվել է Վայոց Ձորի մարզի 10 թիրախ համայնքներում աղետների ռիսկերի, ներառյալ վտանգների, խոցելիության և կարողությունների ուսումնասիրություն:
  2. Ուսումնասիրությունների հիման վրա 8 համայնքներում իրականացվել են աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված փոքրածավալ շինարարական աշխատանքներ:
  3. ԱՌՆ հիմնական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ իրականացվել են 4 ԱՌՆ միջոցառումներ, դպրոցական 20 տարհանման վարժանքներ, աղետների ռիսկերի նվազեցման և կլիմայի փոփոխության թեմաներով 20 մրցույթներ:
  4. 10 համայնքներում տեղադրվել են կանաչ լաբորատորիաներ:
  5. Կանաչ լաբորատորիաների գործունեությանն աջակցելու համար ԲԲՏՄԳԿ-ի կողմից կատարվել են 20 տեղեկատվական/ուսումնական այցեր:
  6. Համայնքային հանդիպում/քննարկումներ են կազմակերպվել 10 թիրախ համայնքներում, փոքրածավալ շինարարական աշխատանքների առաջնահերթությունների որոշման նպատակով:

Ներկայումս "Ապավեն համայնքներին" բարեգործական հասարակական կազմակերպությունը հանդիսանում է Հայաստանի աղետների կառավարման թիմի և Գենդերային թեմատիկ խմբի անդամ:
Կազմակերպությունը 2012թվականին մասնակցել է "Սեռական և վերարտադրողական առողջությունը հումանիտար իրավիճակներում" դասընթացավար պատրաստող տարածաշրջանային դասընթացին, որը կազմակերպվել էր ՄԱՀԲ-ի կողմից:
2013թվականին իրականացրել է "Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության համայնքի պատրաստվածության գնահատում" հետազոտությունը, որը ֆինանսավորվել է "Քաունթերփարթ Ինթերնեյշնլ"-ի կողմից:
2015թվականին մասնակցել է "Վերարտադրողական առողջությունը ճգնաժամային իրավիճակներում" Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջգերատեսչական խմբի 4-րդ համաժողավին, որը կազմակերպվել էր ՄԱԲՀ տարածաշրջանային գրասենյակների կողմից:

"Ապավեն համայքներին" ԲՀԿ-ն ունի համապատասխան ռեսուրսներ և կարողություններ երկրում ծրագրեր ներդնելու և իրագործելու համար

  • Նվիրված,փորձառու մասնագիտական անձնակազմ
  • Համագործակցության երկարատև փորձ ազգային և մարզային առողջապահական մարմինների հետ Հայաստանի 5 մարզերում
  • Կահավորված գրասենյակներ Հայաստանի 3 մարզերում, սեմինարների, հանդիպումների անցկացման, ինչպես նաև անձնակազմի գիշերակացն ապահովելու համար
  • Կազմակերպությունն ունի փորձառու լոգիստիկ աշխատակիցներ, ընթացակարգեր և տրանսպորտային միջոցներ
  • Կազմակերպությունում ներդրված է ֆինանսների կառավարման և ֆինանսական հաշվառման հստակ,թափանցիկ համակարգ
  • Անկախ աուդիտի դրական արդյունքներ
Փաստաթղթեր
Պատկերասրահ