Home! Go Home!
Armenian հայ English eng
Give Now

Համայնքային առողջության առաջնային պահպանման ծրագիր

Ծրագրի նպատակը

Աջակցել ԱԱՊ ծառայությունների բարելավմանը Հայաստանի սահմանամերձ, փախստականաբնակ եւ աղքատ գյուղական համայնքներում, դարձնելով այն առավել մատչելի խոցելի խմբերի համար, համայնքների մասնակցությամբ, ապահովելով ծրագրի կայունությունը:

Այս ծրագիրը ստեղծվել է Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի փախստականաբնակ 47 գյուղերում 1995 թվականին, Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակի կողմից:

Ավելի ուշ, 2000 թ.-ին Օքսֆամ ՄԲ կազմակերպության հանրային առողջապահության թիմը ստեղծեց «Ապավեն համայնքներին» տեղական ՀԿ-ն: Այդ ժամանակից ի վեր մինչև 2008թ. ծրագիրն իրականացվել է ուղղակիորեն «Ապավեն համայնքներին» ՀԿ-ի կողմից, և միայն դրանից հետո ստեղծվեցին առողջապահական հիմնադրամներ: Այժմ ծրագիրն իրականացվում է Հիմնադրամների կողմից:

«Ապավեն համայնքներին» ՀԿ-ն հանդիսանալով հիմնադրամների հիմնադիրն ու հավատարմագրային կառավարիչը, շարունակաբար աջակցում է նրանց կողմից ծրագրերի իրականացման գործընթացին:

2004 թ. նշված ծրագիրը ապացուցեց իր հաջողությունը եւ դարձավ հայտնի երկրում: Այն որպես հաջողված մոդել կրկնօրինակվեց Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության կողմից: «Շարժական բժշկական խմբեր» ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ ՄԶԳ / Վորլդ Վիժն -ի կողմից: Իրականացվեց ՀՀ Հյուսիսային մարզերում (Լոռի, Տավուշ եւ Գեղարքունիքի), ինչպես նաեւ Սյունիքի մարզի մի շարք գյուղերում:

Մինչ օրս «Ապավեն համայնքներին» ՀԿ-ն, սերտ համագործակցելով ստեղծված երեք առողջապահական հիմնադրամների հետ, իրականացնում է առողջապահական ծրագրեր ՀՀ Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի ավելի քան 140 գյուղերում, ունենալով ավելի քան 85,000 շահառու: Ծրագիրը ֆինանսավորվում է ECHO, Օքսֆամ ՄԲ, Վորլդ Վիժն, ԱՄՆ ՄԶԳ, Գերմանական տեխնիկական համագործակցություն, «Շեն» ՀԿ եւ Ջինիշյան հիշատակի հիմնադրամ կազմակերպությունների կողմից:

Հիմնական գործունեություն

  • Առողջապահության ֆինանսավորման աղքատամետ, այլընտրանքային մոդելի ներդրում նպատակային գյուղերում:
  • Բուժական կետերի / առողջապահական հաստատությունների շինվերանորոգման աշխատանքների իրականացում:
  • Հիմնական բժշկական սարքավորումների տրամադրում:
  • Առողջապահական անձնակազմի / բուժքույրերի վերապատրաստում:
  • Համայնքների համախմբում, առողջապահության խթանում եւ կրթություն:
  • Հիմնական բժշկական պարագաների եւ դեղամիջոցների մատակարարում:
  • Առողջապահական հիմնադրամների կարողությունների և ունակությունների զարգացում:
  • Շարժական բժշկական խմբերի ստեղծում հագեցած ուլտրաձայնային սարքով, Էլեկտրակարդիոգրաֆով, լաբորատոր եւ այլ օժանդակ նյութերով:
  • Շարժական բժշկական խմբերի արտագնա այցելությունների կազմակերպում և հայտնաբերված հիվանդների բուժում տեղերում:
Փաստաթղթեր