Home! Go Home!
Armenian հայ English eng
Give Now

Առողջության պահպանման Վայոց Ձորի հիմնադրամ


Հասցե:

Եղեգնաձոր, Միկոյան 16, բն. 44

Հեռ /Ֆաքս: (+374281) 23996

Տնօրեն: Արմեն Մանասյան

Բջջ: (+37498) 438396,

Էլ. փոստ: armenmanasyan@rambler.ru


View Vayots Dzor HCF Office in a larger map

Հիմնական տեղեկություններ

Առողջության պահպանման Վայոց Ձորի հիմնադրամը ստեղծվել է 2001թ.-ին «Ապավեն համայնքներին» ՀԿ - ի կոմից: Այն պաշտոնապես գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարությունում 2001 թ. ապրիլ 20-ին (հաշվառման համարը 432):
Բարձրագույն ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է, որ կազմված է 11 անդամներից: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են` «Ապավեն համայնքներին» ՀԿ, (հավատարմագրային կառավարիչ), Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակ, ինչպես նաև ներկայացուցիչներ Վայոց Ձորի մարզի կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններից:

Նպատակներն են`

  • Աջակցել համայնքներում առողջության առաջնային պահպանմանը:
  • Աջակցել համայնքների սոցիալական եւ առողջապահական պաշտպանության բարձրացմանը:
  • Աջակցել համայնքներում առողջապահական ծառայությունների բարելավմանը:
  • Աջակցել համայնքների զարգացմանը:

2001 թ-ից հիմնադրամը իրականացրել է բազմաթիվ համայնքային ծրագրեր, ինչպիսիք են համայնքի համախմբման, առողջության առաջնային պահպանման բարելավման, առողջապահական իրավունքների պաշտպանության, կանանց առողջության պահպանման, կենսապահովման միջոցների խթանման և բազմաթիվ այլ ծրագրեր Վայոց Ձորի մարզի 37 գյուղական համայնքներում, որն ընդգրկում է ավելի քան 18000 շահառու: Որոշ ծրագրեր իրականացվել են «Ապավեն համայնքներին» ՀԿ-ի հետ համատեղ:

Ներկայումս հիմնադրամն իրականացնում է առողջության առաջնային պահպանման ծրագիրը, այդ թվում (1) հիմնական դեղամիջոցների եռամսյակային տրամադրում, հաշվի առնելով համայնքների կարիքները, (2) Համայնքային առողջապահական կոմիտեների /ՀԱԿ/ հմտությունների եւ կարողությունների զարգացում, համայնքի առողջապահական խնդիրները հայտնաբերելու և որոշումներ կայացնելու նպատակով:

2004թ-ին հիմնադրամում բացվեց Առողջապահական տեղեկատվական կենտրոնը, որը ֆինանսավորվեց ԱՄՆ ՄԶԳ և Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի կողմից: Այն հագեցած է համապատասխան կահույքով, ունի հեռուստացույց և DVD նվագարկիչ, առողջապահական մի շարք տեսանյութեր, գրքեր, պարբերականներ և այլ անհրաժեշտ նյութեր: Կենտրոնի այցելուների համար ներդրվել է նյութերից օգտվելու ճկուն մեխանիզմ: Կազմակերպվել են մի շարք դասընթացներ, կլոր սեղան – քննարկումներ և հանդիպումներ:

Հիմնադրամի հիմնական աշխատակազմն է`

Արմեն Մանասյան - Գործադիր տնօրեն, ծրագրի ղեկավար

amanasyan@stc.am

Մարիամ Կարապետյան - Ֆինանսների կառավարիչ

mkarapetyan@stc.am

Արմինե Ստեփանյան - ծրագրի համակարգող

armine-stepanyan-1980@mail.ru

Դոնորներ / Գործընկերներ

Հիմնադրամը սերտորեն համագործակցում է ազգային և միջազգային հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների և այլ շահագրգիռ կողմերի հետ: Հիմնադրամի դոնորները / գործընկերներն են` Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակ, Ջինիշյան հիշատակի հիմնադրամ, ԱՄՆ ՄԶԳ, Միջազգային օգնություն և զարգացում (IRD), ՀՀ Առողջապահության նախարարություն: