|
|||
Առողջության պահպանման Սյունիքի հիմնադրամ
Հիմնական տեղեկություններԱռողջության պահպանման Սյունիքի հիմնադրամը ստեղծվել է 2001թ.-ին «Ապավեն համայնքներին» ՀԿ - ի կոմից: Այն պաշտոնապես գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարությունում 2001 թ. մայիսի 11-ին: Նպատակներն են`
2001 թվականից հիմնադրամը իրականացրել է բազմաթիվ համայնքային ծրագրեր, ինչպիսիք են համայնքի համախմբման, առողջության առաջնային պահպանման բարելավման, առողջապահական իրավունքների պաշտպանության, կանանց առողջության պահպանման, կենսապահովման միջոցների խթանման և բազմաթիվ այլ ծրագրեր Սյունիքի մարզի 53 գյուղական համայնքներում, որն ընդգրկում է ավելի քան 16000 շահառու, որի մոտ 15% - ը փախստականներ են: Որոշ ծրագրեր իրականացվել են «Ապավեն համայնքներին» ՀԿ-ի հետ համատեղ: 2007 թ-ին հիմնադրամում բացվեց Առողջապահական տեղեկատվական կենտրոնը, որը ֆինանսավորվեց Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի կողմից: Այն հագեցած է համապատասխան կահույքով, ունի հեռուստացույց և DVD նվագարկիչ, առողջապահական մի շարք տեսանյութեր, գրքեր, պարբերականներ և այլ անհրաժեշտ նյութեր: Կենտրոնի այցելուների համար ներդրվել է նյութերից օգտվելու ճկուն մեխանիզմ: Կազմակերպվել են մի շարք դասընթացներ, կլոր սեղան – քննարկումներ և հանդիպումներ: Հիմնադրամի հիմնական աշխատակազմն է`Շահեն Բաբայանց - Գործադիր տնօրեն, Ծրագրի ղեկավար Անուշ Քարամյան - Ֆինանսների կառավարիչ Դոնորներ / ԳործընկերներՀիմնադրամը սերտորեն համագործակցում է ազգային և միջազգային հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների և այլ շահագրգիռ կողմերի հետ: Հիմնադրամի դոնորները / գործընկերներն են` Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակ, Վորլդ Վիժն Հայաստան, Ջինիշյան հիշատակի հիմնադրամ, ԱՄՆ ՄԶԳ, Միջազգային օգնություն և զարգացում(IRD), ՀՀ Առողջապահության նախարարություն: | |||
ԾրագրերԱղետների ռիսկերի մասնակցային նվազեցման ծրագիրՋրամատակարարման և ջրահեռացման ծրագիր Համայնքային առողջության առաջնային պահպանման ծրագիր Առողջապահական իրավունքների պաշտպանության ծրագիր Մարզային գործընկերներԱռողջության պահպանման հյուսիսային հիմնադրամԱռողջության պահպանման Վայոց Ձորի հիմնադրամ Առողջության պահպանման Սյունիքի հիմնադրամ © Հեղինակային իրավունքը «Ապավեն համայնքներին» ԲՀԿ, 2015
Բոլոր իրավունքները պատշպանված են |
|||