Home! Go Home!
Armenian հայ English eng
Give Now

Առողջության պահպանման հյուսիսային հիմնադրամ


Հասցե:

Երևան, Կիեվյան 5, բն 4

Հեռ / Ֆաքս: (+37410) 226924

Տնօրեն: Արմեն Մանասյան

Էլ.փոստ: armenmanasyan@rambler.ru

69

4


View Northern HCF in a larger map

Հիմնական տեղեկություններ

Առողջության պահպանման հյուսիսային հիմնադրամը ստեղծվել է 2006թ.-ին «Ապավեն համայնքներին» ՀԿ - ի կոմից: Այն պաշտոնապես գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարությունում (գրանցման համարը` 03 Ա 071498, Հունիս 28, 2006 թ. ՀՀ Պետական ռեգիստր):
Բարձրագույն ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է, որ կազմված է 9 անդամներից: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են` «Ապավեն համայնքներին» ՀԿ, (հավատարմագրային կառավարիչ), Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչը, ինչպես նաև ներկայացուցիչներ Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերի կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններից:

Նպատակներն են`

  • Աջակցել համայնքներում առողջության առաջնային պահպանմանը:
  • Աջակցել համայնքների սոցիալական եւ առողջապահական պաշտպանության բարձրացմանը:
  • Աջակցել համայնքներում առողջապահական ծառայությունների բարելավմանը:
  • Աջակցել համայնքների զարգացմանը:

Հիմնադրամը աշխատում է Լոռու մարզի 10, Գեղարքունիքի մարզի 12 և Տավուշի մարզի 17 գյուղերում: Շահառուների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 27.500 մարդ, այդ թվում փախստականներ (մոտ 25%): Հիմնադրամը ունի տարածքային գրասենյակներ Ստեփանավանում, Իջեւանում և Վարդենիսում: Գործունեության գրասենյակը գտնվում է Երեւանում:

2006 թ-ին հիմնադրամի Ստեփանավանի գրասենյակում բացվեց Առողջապահական տեղեկատվական կենտրոնը, որը ֆինանսավորվեց Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի կողմից: Այն հագեցած է համապատասխան կահույքով, ունի հեռուստացույց և DVD նվագարկիչ, առողջապահական մի շարք տեսանյութեր, գրքեր, պարբերականներ և այլ անհրաժեշտ նյութեր: Կենտրոնի այցելուների համար ներդրվել է նյութերից օգտվելու ճկուն մեխանիզմ: Կազմակերպվել են մի շարք դասընթացներ, կլոր սեղան – քննարկումներ և հանդիպումներ:

Ներկա ծրագրերն են`

  • Համայնքային առողջապահական կոմիտեների /ՀԱԿ/ հմտությունների և կարողությունների զարգացում:
  • ՀԱԿ-երի հետ հանդիպումների կազմակերպում աջողջապահական խնդիրների բացահայտման և լուծումներ գտնելու նպատակով:
  • Հիմնական դեղամիջոցների եռամսյակային տրամադրում, հաշվի առնելով համայնքների կարիքները, առողջապահության մարզային մարմինների և համայնքների հետ սերտ համագործակցության միջոցով:
  • Նեղ մասնագետ բժիշկների այցելությունները համայնքներ, կանանց, տղամարդկանց, երեխաների և ծերերի առոջական վիճակի զննման և հետագա ամբուլատոր բուժում.կազմակերպելու նպատակով:
  • Առողջապահական իրավունքների պաշտպանության կազմակերպում, տեղեկատվության տարածման, հետազոտության անցկացման և վերլուծության միջոցով, ստեղծելով Թեժ գիծ:
  • :

Հիմնադրամի հիմնական աշխատակազմն է`

Արմեն Մանասյան - Գործադիր տնօրեն

armenmanasyan@rambler.ru

Մարիամ Կարապետյան - Գլխավոր հաշվապահ

mkarapetyan@stc.am

Դոնորներ / Գործընկերներ

Հիմնադրամը սերտորեն համագործակցում է ազգային և միջազգային հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների և այլ շահագրգիռ կողմերի հետ: Մեր դոնորները / գործընկերներն են` Օքսֆամ (ՄԲ) հայաստանյան գրասենյակ, Վորլդ Վիժն Հայաստան, Ջինիշյան հիշատակի հիմնադրամ, ԱՄՆ ՄԶԳ / Փրկեք երեխաներին, Միջազգային օգնություն և զարգացում(IRD), ՀՀ Առողջապահության նախարարություն: