Home! Go Home!
Armenian հայ English eng
Give Now

Մեր Առաքելությունը

Մենք աշխատում ենք աջակցել համայնքների զարգացմանը` նպատակ ունենալով հաղթահարել աղքատությունը եւ անհավասարությունը Հայաստանում:

Նպատակները.

  • Մատուցել ամբողջական նյութական եւ բարոյական աջակցություն սոցիալապես անապահով խավին, անկախ նրանց ազգությունից, սեռից, դավանանքից եւ հավատքից:
  • Կարիքավոր մարդկանց աջակցել օգտվելու ջրամատակարարման, կոյուղու, առողջապահական, կրթական, մասնագիտական ուսուցման համակարգերից եւ այլ հասարակական ծառայություններից:
  • Իրականացնել ծրագրեր, որոնք նպաստում են բնական և մարդածին աղետների կանխարգելմանը և հետեւանքների վերացման, մասնավորապես, իրականացնելով աղետների կանխարգելման, կանխատեսման եւ վերականգնողական աշխատանքներ:
  • Իրականացնել ծրագրեր, որոնք նպաստում են կայուն եկամուտների աղբյուրների ստեղծմանը սոցիալապես անապահով եւ կարիքավոր մարդկանց համար:
  • Նպաստել բարեգործական այլ կազմակերպությունների եւ անհատների ջանքերի համախմբմանը վերը նշված խնդիրների իրականացման համար:

Իրավաբանական կարգավիճակը

«Ապավեն համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը իր անդամների շահերի ընդհանրության եւ կամավորության սկզբունքի հիման վրա հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված հասարակական կազմակերպություն է: Այն հիմնվել է 1999 թ. և գրանցվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում (գրանցման վկայական # 1311) եւ ունի իրավաբանական անձի կարգավիճակ, կլոր կնիք, հայերեն եւ անգլերեն լեզուներով, լոգոտիպ, ձեւաթղթերը, հաշվարկային հաշիվներ բանկերում:

Կազմակերպություն
Պատկերասրահ